Կարևոր իրադարձություններ

ՇՊՀ-ի ռեկտորատը հանդես է եկել կոչով

07 Մայիս, 2018 10:56
ՇՊՀ-ի ռեկտորատը հանդես է եկել կոչով

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը հանդես է եկել կոչ-հորդորով՝ ուղղված ուսանողներին ու դասախոսներին.

«Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:

Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը: Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց:

Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին