Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    557,5
    565,5

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել

07 Մայիս, 2018 00:00
ՌԴ-ում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կիրակի հայտարարել է, որ պատերազմը ԿԺԴՀ-ի հետ դեռևս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր գործողությունների տարբերակներից մեկն է:

«Այս վարչակազմը դիրքորոշում է զբաղեցրել, որով Հյուսիսային Կորեային ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ, եթե սպառնա Միացյալ Նահանգներին: Ոչ ոք չի ուզում պատերազմել: Նախագահը պատերազմ չի ուզում, սակայն դա հնարավոր գործողությունների տարբերակներից մեկն է», - Հեյլին ասել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հեյլին այս մասին խոսել է Թրամփի՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի սկզբին կամ ավելի շուտ կայանալիք հանդիպման «հաջող նախապատրաստման» մասին հայտարարությունների ֆոնին:

Ավելի վաղ նա կողմ էր արտահայտվել, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կայանա ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև Փհանմունջոմ սահմանային հատվածում:


Հիշեցնենք, որ այդ նույն վայրում ապրիլի 27-ին կայացել է Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների պատմական հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են վերջն դնել Կորեական թերակղզու պատերազմին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին