Կարևոր իրադարձություններ

WhatsApp-ում հայտնաբերվել է հաղորդագրությունը, որից սմարթֆոնի աշխատանքը խափանվում է

06 Մայիս, 2018 21:00
WhatsApp-ում հայտնաբերվել է հաղորդագրությունը, որից սմարթֆոնի աշխատանքը խափանվում է

Ավելի քան 1 մլրդ հետևորդ ունեցող WhatsApp հաղորդագրային հավելվածում տարածվել է հաղորդագրություն, որը խափանում է սմարթֆոնի աշխատանքը, հայտնում է ria.ru-ն:

Հատկանշական է, որ հաղորդագրությունն ուղարկողները նախապես զգուշացնում են առկա վտանգի մասին: Այնուհանդերձ, քիչ չեն այն օգտատերերը, որոնք «թակարդն են ընկել»:

«Ձեր WhatsApp-ը միառժամանակ «կկախի», եթե բացեք հետևյալ հաղորդագրությունը»,- գրված է դրա տեքստում: Գրության տակ նաև նշված է՝ «այստեղ չսեղմել»:

Օգտատերերը, որոնք նման հաղորդագրություն են ստացել ու բացել են այն, պատմել են, որ սմարթֆոնի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել միայն սարքը վերագործարկելուց հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին