Կարևոր իրադարձություններ

Նեյմարն ուզում է խաղալ Ռոնալդուի հետ նույն թիմում

06 Մայիս, 2018 18:40
Նեյմարն ուզում է խաղալ Ռոնալդուի հետ նույն թիմում

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»:

Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, բրազիլացի հարձակվողը մտադիր է դառնալ «Ռեալի» խաղացող արդեն հաջորդ ամռանը:

Հաղորդվում է, որ Նեյմարն ուզում է խաղալ Ռոնալդուի հետ նույն թիմում: Բացի այդ, պորտուգալացին ինքը դեմ չէ «Բարսելոնայի» նախկին խաղացողի տեղափոխությանը:

Նեյմարի տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ 400 մլն եվրո, բայց փարիզեցիների ղեկավարությունը հայտարարում է, որ չի ցանկանում բաժանվել իր առաջատարից:

Հիշեցնենք, որ Նեյմարը միայն նախորդ ամռանն է տեղափոխվել ՊՍԺ:

 

Լրահոս

Դիտել ավելին