Կարևոր իրադարձություններ

Այսօր իր ծննդյան օրն է նշում դերասան Ջորջ Քլունին (լուսանկարներ)

06 Մայիս, 2018 15:20
Այսօր իր ծննդյան օրն է նշում դերասան Ջորջ Քլունին (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 6-ին, իր ծննդյան 57-րդ տարեդարձն է նշում հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին, որը ոչ միայն տաղանդաշատ դերասան է, այլև պահանջված պրոդյուսեր ու ռեժիսոր:

Հայտնի է, որ ապագա աստղը սկսել է կինոյում նկարահանվել 20 տարեկանից: Դերասանը հիմնականում փոքր դերեր էր ստանում հեռուստասերիալներում ու ոչ մեծ բյուջեով ֆիլմերում:

Քլունիի համար բեկումնային է եղել «Շտապօգնություն» սերիալում բժիշկ Դագ Ռոս դերը, որի շնորհիվ նա առաջադրվել է հեղինակավոր «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների

Դրանից հետո նրան ճանաչում է բերել Ռոբերտ Ռոդրիգեսի «Մայրամուտից մինչև արևածագ» մարտաֆիլմը:

Բացի դրանից, Քլունին հանդես է եկել նաև Բեթմենի դերում: Դերասանի ամենահաջողված ֆիլմերի շարքից են «Օուշենի 11 ընկերները», «Ձգողականություն», «Կեցցե Կեսարը»

Հայտնի է, որ Քլունին երկու անգամ արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի: Առաջին անգամ դերասանը բաղձալի արձանիկը ստացել է 2005թ.՝ «Սիրիանա» քաղաքական թրիլերում երկրորդ պլանի դերակատարման համար: Մինչդեռ երկրորդ «Օսկար»-ը նա ստացել է որպես «Գործողություն «Արգո»»-ի պրոդյուսեր:

 

Լրահոս

Դիտել ավելին