Կարևոր իրադարձություններ

Ticketmaster-ը տոմսերի փոխարեն կներդնի դեմքերի ճանաչման համակարգը

06 Մայիս, 2018 14:00
Ticketmaster-ը տոմսերի փոխարեն կներդնի դեմքերի ճանաչման համակարգը

ԱՄՆ-ում համերգների կազմակերպման ամենախոշոր Tickemaster ընկերությունը հայտարարել է տոմսերի փոխարեն դեմքերի ճանաչման համակարգ ներդնելու իր ցանկության մասին՝ գրում է Gizmodo-ն:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ընկերությունը համակարգը կմշակի Պենտագոնի համար դեմքերի ճանաչման համակարգ ստեղծող Blink Identity-ի ընկերության հետ համատեղ:

Նոր համակարգը կարող է դեմքը ճանաչել 50 հազար մարդուց բաղկացած ամբոխի մեջ և կես վայրկյանում պատկերը համադրել տվյալների բազայի հետ: Tickemaster-ը համարում է, որ դա թույլ կտա մարդկանց առանց տոմսերը ցույց տալու մասնակցել համերգներին, և մասսայական միջոցառումները ավելի անվտանգ կդառնան:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին