Կարևոր իրադարձություններ

Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

06 Մայիս, 2018 13:00
Լիբանանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Լիբանանի քաղաքացիներն այսօր նոր խորհրդարան են ընտրում, ընտրական տեղամասերն արդեն բացվել են երկրի բոլոր շրջաններում՝ գրում է RIA Novosti-ն։

Խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցում են ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածուներ։

Հատկանշական է, որ Լիբանանի խորհրդարանում պատգամավորական մանդատների քանակը բաշխված է էթնոկոնֆենսիոնալ սկզբունքով՝ 11 քաղաքական խմբակցությունների միջև։

 

Օրինակ՝ երկրի խորհրդարանում սուննի և շիա մահմեդականներն ունեն 27-ական պատգամավորական աթոռ, քրիստոնյա մարոնները՝ 37։

Հայտնի է, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում ընտրական գործընթացը հսկվելու է անվտանգության ուժեղացված նորմերով. անվտանգությունը կապահովեն ներքին գործերի նախարարության ուժերն ու բանակային ստորաբաժանումները։

 

Լրահոս

Դիտել ավելին