Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները իսրայելական մասնավոր հետախուզական գործակալություն են վարձել՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամների վերաբերյալ կոմպրոմատներ հավաքագրելու համար՝ գրում է The Guardian-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ պատվիրատուներին հետաքրքրել է, թե ովքեր են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում ներգրավված հիմնական մարդիկ: Գործակալների խնդիրն է մերկացնող տեղեկությունների հայտնաբերումը, ինչը հնարավորություն կտա վարկաբեկելու համաձայնագիրը, որի դեմ բացահայտ քննադատական վերաբերմունք ունի ԱՄՆ ներկայիս նախագահը:

06 Մայիս, 2018 12:40

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններին ընդառաջ դիմել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ազատ արձակել իրենց կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին։

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, քուրդ քաղաքական գործիչները պահանջում են ազատ արձակել 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Դեմիրթաշին՝ նախընտրական քարոզչության աշխատանքներին մյուս թեկնածուների պես հավասար մասնակցել կարողանալու համար։

«Ինչպես որ մյուս թեկնածուներն են իրենց նախընտրական աշխատանքներն իրականացնում հավասար ու ազատ պայմաններում, այնպես էլ Դեմիրթաշը պետք է այս գործընթացը հավասար ու ազատ պայմաններում ավարտին հասցնի»,- ասել է կուսակցության ղեկավար Փերվին Բուլդանը։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության արդեն նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Լրահոս

Դիտել ավելին