Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. փրկարարները տուժածին հոսպիտալացրել են

06 Մայիս, 2018 10:30
Լոռու մարզում ինքնասպանության փորձ է տեղի ունեցել. փրկարարները տուժածին հոսպիտալացրել են

Մայիսի 5-ին՝ ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել, փակվել է բնակարանում (ձեռքին ապակի կա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Լ. Ռ.-ն (ծնված 1952 թ.) ցած է նետվել 2-րդ հարկի բնակարանի պատուհանից:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին