Կարևոր իրադարձություններ

Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է տուժել

06 Մայիս, 2018 10:26
Ամիրյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է տուժել

Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում Ամիրյան փողոցում՝ թիվ 18 շենքի դիմաց, բախվել են 28-ամյա Նարեկ Մանուկյանի վարած BMW մակնիշի 01 MN 012 համարանիշի և 26-ամյա Վահագն Ավագյանի վարած Mercedes մակնիշի 92 VA 092 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:

 

Վթարի հետևանքով Mercedes-ի մեկ ուղևոր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին