Կարևոր իրադարձություններ

Հայտնի են արքայազն Հարիի հարսնացուի հարսանեկան հանդերձանքի մանրամասները

05 Մայիս, 2018 23:58
Հայտնի են արքայազն Հարիի հարսնացուի հարսանեկան հանդերձանքի մանրամասները

Հայտնի է դարձել արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլի հարսանյաց զգեստի արժեքը և նրա հարսանեկան կերպարի մանրամասները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Թագավորական ընտանիքի աղբյուրները պատմել են, որ հարսնացուի զգեստը կարժենա 100 հազար ֆունտ: Մարքլը զգեստը պատվիրել է Ralph & Russo բրիտանական դիզայնի տանը, և դա երկու զգեստներից մեկն է, որոնցով նա կներկայանա տոնակատարության օրը: Արքայազն Հարին ոչինչ չգիտի զգեստի մասին, քանի որ ցանկացել է, որ դա իր համար անակնկալ լինի:

Տեղեկացվում է, որ զգեստը կարվելու է ձեռքով և զարդարվելու է մեծ քանակությամբ ուլունքներով: Հարսնացուն այս զգեստով կգնա խորանի մոտ Վինձորի ամրոցի Սբ. Գևորգի մատուռում: Երկրորդ զգեստով, որը Burberry-ից է, նա կներկայանա արքայազն Չարլզի երեկոյան ընդունելությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին