Կարևոր իրադարձություններ

Անգելա Մերկելը կարող է դառնալ Եվրոպական հանձնաժողովի նախագահը

05 Մայիս, 2018 22:55
Անգելա Մերկելը կարող է դառնալ Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Գերմանացիները կարող են ամրապնդել իրենց ազդեցությունը Բրյուսելում: Այդ մասին գրում է Gazeta Polska Codziennie լրատվականը՝ մեջբերելով Եվրոպական պառլամենտի նախկին փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկու խոսքերը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը Անգելա Մերկելն է: Արդեն 3 տարի շարունակ խոսվում է այն մասին, որ Բեռլինը ցանկանում է զբաղեցնել գլխավոր պաշտոնները Բրյուսելում, որպեսզի այդ ձևով ֆորմալ արձանագրում հաղորդի ԵՄ կառույցներում իր բավականին մեծ ազդեցությանը:

Թերթը նշում է, որ ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի 5-ամյա պաշտոնավորման ժամկետը ավարտվում է հաջորդ տարի, սակայն Յունկերը չի ցանկանում շարունակել աշխատել այդ պաշտոնում, քանի որ «Brexit» ծրագիրը համարում է իր անձնական անհաջողությունը: Այդ իսկ պատճառով մի քանի եվրոպական քաղաքական գործիչներ են հայտնվել, որոնք հավակնում են զբաղեցնել Յունկերի պաշտոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին