Կարևոր իրադարձություններ

Լիտվան սկսել է Վրաստանը Սաքարթվելո անվանել

05 Մայիս, 2018 21:30
Լիտվան սկսել է Վրաստանը Սաքարթվելո անվանել

Այսուհետեւ Լիտվայում Վրաստանի պաշտոնական անվանումը դարձել է «Սաքարթվելո» (Sakartvelo): Այդ մասին գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ի իր միկրոբլոգում «Վրաստանի անկախության հարյուրամյակի նախաշեմին ընդունվել է պաշտոնական որոշում. այժմվանից լիտվերեն դա Սաքարթվելո է»,- անգլերեն գրել է Լինկյավիչուսը:

Ինչպես նշել է «Sputnik Գրուզիա»-ն, մինչ օրս Լիտվայի պաշտոնական փաստաթղթերում գրվում էր Gruzija: Լիտվան դարձել է առաջին երկիրը, որն սկսել է Վրաստանի համար օգտագործել «Սաքարթվելո» անվանումը: Սաքարթվելոն Վրաստանի ինքնանվանումն է: Շատ լեզուներում երկիրը նշելու համար նաեւ օգտագործվում է «Գեորգիա» լատինական բառը:

 

Լրահոս

Դիտել ավելին