Կարևոր իրադարձություններ

Կիևում կրկին կալանավորվել է Ավակովի որդու անշարժ գույքը

05 Մայիս, 2018 21:14
Կիևում կրկին կալանավորվել է Ավակովի որդու անշարժ գույքը

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը հերթական անգամ կալանք է դրել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին պատկանող անշարժ գույքի վրա: Այդ մասին տեղեկացնում է life.ru-ն:

Ինչպես նշվում է՝ կալանքի տակ են երեք կայանատեղ, բնակարաններ Կիևում և Խարկովում, ինչպես նաև «Investor» ընկերության բաժնետոմսերը: Բաժնետոմսերի վրա կալանք է նշանակվել առաջին անգամ:

Ավակովի որդուն կասկածում են 2015 թվականին ՆԳՆ-ի կատարած ուսապարկերի գնման շրջանակներում 520 հազար դոլարի ապօրինի վատնման մեջ, մինչդեռ ներքին գործերի նախարարը համարում է, որ իր որդին կապացուցի իր անմեղությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին