Կարևոր իրադարձություններ

Երեխաների մեծամասնությունը չգիտի, թե ինչ է փեյջերը և floppy սկավառակը

05 Մայիս, 2018 20:30
Երեխաների մեծամասնությունը չգիտի, թե ինչ է փեյջերը և floppy սկավառակը

YouGov կազմակերպության աշխատակիցները որոշել են պարզել, թե որքանով են ժամանակակից երեխաները ծանոթ նախորդ սերունդների կիրառած տեխնոլոգիաներին: Պարզվել է, որ մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ է փեյջերը, հեռուստատեքստը և floppy սկավառակը, իսկ հարցվածների ավելի քան մեկ երրորդ մասը չի կարողացել տարբերակել ձայներիզները տեսաերիզներից: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 բրիտանացի երեխա: Այդ մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

Հարցման ընթացքում երեխաներին ցուցադրվել են 12 տարբեր սարքերի լուսանկարներ և խնդրել են պատասխանել, թե ինչ է դրանցում պատկերված:

Image result for children floppy disk surprise

 

Արդյունքում 67%-ը չի ճանաչել floppy սկավառակը, իսկ որոշները նույնիսկ ասել են, որ դա նյութի պահպանման համակարգչային նշանն է:

Արյդունքները զարմանալի չեն այնքանով, որ վերոնշյալ սարքավորումների հանրահայտության գագաթնակետը գրանցվել է դեռ 90-ականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին