Կարևոր իրադարձություններ

Իսրայելի նախկին պաշտպանության նախարարը կոչ է արել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնել

05 Մայիս, 2018 19:36
Իսրայելի նախկին պաշտպանության նախարարը կոչ է արել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնել

Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Թեհրանին միջուկային հավակնություններից հրաժարվել ստիպելու համար պետք է միջազգային պատժամիջոցներ մտցնել Իրանի նկատմամբ: Այդ մասին նա խոսել է RIA Novosti-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նախկին նախարարի կարծիքով՝ միջուկային համաձայնագիրը «վատն է և պետք է վերանայվի»: Յաալոնը համոզված է, որ Իրանի նկատմամբ սահմանափակող միջոցները անհրաժեշտ է կիրառել հենց հիմա, քանի որ իրանցիները, իր կարծիքով, զենք են մատակարարում Յեմենում գտնվող հուսիթներին և հրթիռներ են ստեղծում, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրել:

«Այդ տեսակ ճնշումը կարող է ստիպել նրանց վերանայել տարածաշրջանում ատոմային զենք և դիվերսիոն կառույց ունենալու գաղափարը: Դրա համար ես կոչ եմ անում. եկեք ճնշում գործադրենք ռեժիմի վրա հիմա»,- ասել է Յաալոնը:

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ իրանցիները չեն խախտում գործարքը:

 

Լրահոս

Դիտել ավելին