Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջիկները 2 ժամ գլխիվայր կախված են մնացել «Ամերիկյան բլրակներից»

05 Մայիս, 2018 19:20
Զբոսաշրջիկները 2 ժամ գլխիվայր կախված են մնացել «Ամերիկյան բլրակներից»

Ճապոնիայում Universal Studios Japan զբոսայգու այցելուները մնացել են կանգ առած «Ամերիկյան բլրակների» մեջ: Այդ մասին տեղեկացնում է bagnet.org-ը:

Թռչող վիշապի տեսքով վագոնների շարքը խափանման հետևանքով կանգ է առել գետնից 30,5 մ բարձրության վրա: 64 այցելու օդում գլխիվայր կախված են մնացել: Մարդկանց հաջողվել է ազատել միայն երկու ժամ անց, քանի որ փրկարարները դժվարությամբ են կարողացել մոտենալ նրանց:

 

Բարեբախտաբար՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կազմակերպիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար և բացատրել են, որ իրավիճակի պատճառը կարգավորիչ շարժիչի խափանումն է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին