Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

05 Մայիս, 2018 19:05
Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակված Սերդար Ք.-ն տեղափոխվել է  Բաքըրքյոյի Հոգեկան առողջության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների կենտրոն։

Միջանկյալ նշենք, որ Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքն աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» գրությունը թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել էր տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։

Թուրք իրավապահ մարմինները կասկածյալին բերման ենթարկելուց և հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ էին արձակել։

Շարունակությունը՝ ermenihaber.am

 
 

Լրահոս

Դիտել ավելին