Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Երևանի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 26-ամյա աղջկա

05 Մայիս, 2018 19:00
Ոստիկանները Երևանի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 26-ամյա աղջկա

Ոստիկանները Երևանի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 26-ամյա աղջկա՝ դիտավորությամբ գույք ոչնչացնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է.

«Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ն, որը ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով՝ պատժի կրումից խուսափելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին