Կարևոր իրադարձություններ

«Հեռացիր». ցուցարարները սուլեցին ՇՊՀ ռեկտորի ելույթի ժամանակ և թույլ չտվեցին նրան խոսել (տեսանյութ)

05 Մայիս, 2018 15:44
«Հեռացիր». ցուցարարները սուլեցին ՇՊՀ ռեկտորի ելույթի ժամանակ և թույլ չտվեցին  նրան խոսել (տեսանյութ)

ՇՊՀ-ի  ռեկտոր Սահակ Մինասյանն այսօր հանդիպեց համալսարանի բակում իր հրաժարականը պահանջող  դասախոսների և ուսանողների հետ: 

Մինասյանը  հայտարարեց, որ ինքն արժևորում է ցանկացած համազգային շարժում,  բայց նաև կողմնակիցը չէ նրան, որ համազգային շարժումը շահարկվի և դառնա քննարկման առարկա: Դրան ի  պատասխան՝ հավաքվածները սուլեցին և գոչեցին՝ «ամոթ», «խայտառակ», «հեռացիր» և թույլ չտվեցին, որ  ռեկտորը շարունակի իր ելույթը:

Այնուհետև Մինասյանը փորձեց նամակ փոխանցել հավաքվածներին մեկին, սակայն համալսարանի  նախկին  դասախոսներից Գագիկ Համբարյանը  խլեց նրա ձեռքից նամակը, պատռեց և շպրտեց ռեկտորի վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին