Կարևոր իրադարձություններ

Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևան համայնքին. պարզաբանում է Երևանի քաղաքապետարանը

05 Մայիս, 2018 15:53
Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևան համայնքին. պարզաբանում է Երևանի քաղաքապետարանը

Լրատվամիջոցներից մեկն այսօր բացահայտ ապատեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնումներից մեկի վերաբերյալ:

Տեղեկացնում ենք, որ «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով կազմակերպված գնման մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել ոչ թե «Ձևավորում» ՓԲԸ-ն, այլ «Ֆիոնա Ֆլորա» ՍՊԸ-ն, որի հետ 13.03.2018 թվականին կնքվել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/11» ծածկագրով ապրանքի գնման պայմանագիր, որը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանին պաշտոնական կայքում:

 

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ«Ձևավորում» ՓԲԸ-ն, որը տվյալ լրատվամիջոցի կողմից ներկայացված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն(ՍՊԸ), իրականում փակ բաժնետիրական ընկերություն է, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Երևան համայնքին:

Հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ, տվյալ դեպքում նաև բացահայտ ապատեղեկատվություն տարածելուց:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին