Կարևոր իրադարձություններ

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

05 Մայիս, 2018 14:15
Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ գեղասահորդուհին 11 տարվա համատեղ աշխատանքից հետո դադարեցրել է համագործակցությունն իր մարզչի` Էթերի Տուտբերիձեի հետ:

«Весь спорт» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ-ում կանանց մենասահքում առկա բարձր մրցակցության պատճառով Մեդվեդևան կարող է սկսել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Նշվում է, որ եթե մարզական քաղաքացիության փոփոխությունը կայանա, ապա Մեդվեդևան երկու տարի չի կարողանա մասնակցել որևէ մրցաշարի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին