Կարևոր իրադարձություններ

Մայիս 11-12-ը Երևանում կանցկացվի «Գինու օրեր» միջոցառում

05 Մայիս, 2018 13:18
Մայիս 11-12-ը Երևանում կանցկացվի «Գինու օրեր» միջոցառում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Երևանում «Գինու օրերի» միջոցառումը կլինի մայիս 11-12-ին: Նա նշեց, որ միջոցառումն արդեն 2-րդ տարին է անցկացվում:

«Բոլորը հիշում են, որ նախորդ տարի ինչ զբոսաշրջությամբ լի էր միջոցառումը, և շատ կարևոր է, որ այս հարցում կա մասնավոր ու պետական հատվածի ակտիվ համագործակցություն: Միջոցառման կարևորությունն այն է, որ այն մեզ հնարավորություն է տալիս մեր ազգային խոհանոցով ու ավանդություններով ներկայանալ թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհին»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ, համաձայնելով Ապրեսյանի հետ, հիշեցրեց, որ այս տարին Երևանի համար հոբելյանական էր, քանի որ նշվեց Երևանի 2800–ամյակը:
«Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանն էլ շեշտեց, որ Գինու օրերի միջոցառմանն այս տարի կլինի նաև կտրոն–գրքույկ:

Մերի Բադալյանը նշեց, որ կտրոն–գրքույկը հնարավորություն կտա այցելուին ծանոթանալ տեսականուն, գրքույկի վրա նաև նշում անելու տեղ կա, եթե այցելուն  հավանում է տվյալ գինին, կարող է անմիջապես նշումներ անել իր մոտ: 
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանին էլ միջոցառման կազմակերպման գործում կարևորեց պետական մարմինների աջակցությունը, քանի որ գտնում է, որ մասնավորը միայնակ չի կարող նման մեծ նախագծեր ներկայացնել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին