Կարևոր իրադարձություններ

Թիվ 11 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Աննա Ստեփանյան

05 Մայիս, 2018 12:15
Թիվ 11 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Աննա Ստեփանյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր` մայիսի 5-ին, Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցում ծնողների և ուսուցիչների ներկայությամբ տեղեկացրեց, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտներն ու ծնողները պահանջում էին Ազիզյանի հրաժարականը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին