Կարևոր իրադարձություններ

Գյումրու ծննդատան նոր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

05 Մայիս, 2018 11:34
Գյումրու ծննդատան նոր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գյումրու ծննդատան նոր տնօրեն Արմինե Էլբակյանը պաշտոնավարման 10-րդ օրը հրաժարականի դիմում է գրել: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը: Ըստ սահմանված կարգի, առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ:

Կառույցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում հավասար միավորներ էին հավաքել Արմինե Էլբակյանն ու Լիաննա Աբրահամյանը: Շիրակի նախկին մարզպետ Արթուր խաչատրյանի որոշմամբ տնօրեն էր նշանակվել Արմինե Էլբակյանը: Սակայն այդ որոշումը առաջացրել էր Գյումրու ծննդատան աշխատակիցների դժգոհությունը։ Վերջիններս էլ նշել էին, որ դատական կարգով կբեկանեն առկա որոշումը։

Աղբյուրը՝ tsayg.am
 
 

Լրահոս

Դիտել ավելին