Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    544
    552

  • RUB

    7,1
    7,4

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում կս­տեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն․ «Ժողովուրդ»

05 Մայիս, 2018 09:33
ՀՀ-ում կս­տեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն․ «Ժողովուրդ»

«Հայաստանում առաջիկայում սահմա­նադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, Երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձա­խողել Հայաստանում խորհրդարանա­կան արտահերթ ընտրությունների անց­կացումը: Ըստ այդմ, Հայաստանում կս­տեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադ­րություն: Եվ հատկապես օրենսդիր իշ­խանությունը վայրկյան անգամ չի վարա­նի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողե­լու վերջինիս ծրագրերը:

Գործադիր իշխանությունը կգլխավո­րի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդա­րանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտու­թյամբ կհաջողվի ձևավորել իր ժամա­նակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախա­գահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Եթե անգամ նախագահը հրաժարվի ստորագրել Փաշինյանի առաջադրած կադրերին աշխատանքի նշանակելու հրամանագիրը, ապա Սահմանադրու­թյան համաձայն՝ միևնույն է՝ այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով: Իսկ ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծա­մասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գոր­ծընթացի վրա»,-գրում է «Ժողովուրդը»:

Թերթի ձևակերպմամբ՝ ՀՀԿ-ն հանգիստ կկարողանա խորհրդարանում մերժել ցանկացած օրինագիծ, ավելին՝ կկարողանա օրենսդրական այն­պիսի բազա ստեղծել, որով կնվազեցվեն կամ կկրճատվեն վարչապետի լիազորու­թյունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին