Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյան 100 հազար դոլարի վարկ է վերցրել․ «Փաստ»

05 Մայիս, 2018 09:25
Պաշտոնյան 100 հազար դոլարի վարկ է վերցրել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։

Համաձայն հայտարարագրի, նա նախորդ տարի 13 հազար 750 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «MERCEDES–BENZ S 350» մակնիշի ավտոմեքենա։ Ունեցել է նաև փոխառություններ։ Տարեսկզբին հանձնել է 28 հազար ԱՄՆ դոլար ու 735 հազար դրամ փոխառություններ, որոնք ամբողջությամբ վերադարձվել են մինչև տարեվերջ։

Դրամական միջոցները նախորդ տարի նկատելիորեն ավելացել են։ Եթե տարվա սկզբին նա ունեցել է 22 հազար 500 ԱՄՆ դոլար և 25 միլիոն 500 հազար դրամ, ապա տարեվերջին՝ 78 հազար 750 դոլար ու 24 միլիոն 500 հազար դրամ։

Տարեկան եկամուտներն էլ 6 միլիոն 744 հազար դրամ և 104 հազար ԱՄՆ դոլար, որից դոլարը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ դրամով արտահայտված գումարից 3 միլիոն 144 հազար դրամը աշխատավարձ է, 2 միլիոն 400 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարներ, իսկ 1 միլիոն 200 հազար դրամն էլ՝ ապահովագրական հատուցումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին