Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ից ԲԴԽ անդամը նույնպես «մերժում էր Սերժին». «Հրապարակ»

05 Մայիս, 2018 08:38
ՀՀԿ-ից ԲԴԽ անդամը նույնպես «մերժում էր Սերժին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից ԲԴԽ անդամ ընտրված, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, պարզվում է, ևս «մերժում էր Սերժին»: Շարժման օրերին՝ ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նա իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր Սահմանադրության 1-ին հոդվածը, որում ասվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և գրել էր. «Ուժի մեջ է մտել այսօր և գործելու է ընդմիշտ»:

Նշենք, որ Մեղրյանի մասին մամուլում տարբեր տեղեկություններ կան, օրինակ, որ նա «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող բժիշկ Շուշանիկ Բախշյանի փեսան է և փորձել է ազդել քննչական մարմինների վրա: Նրան համալսարանում «Քիլլեր» են ասում, ԱԺ-ում նրա քվեարկության նախօրեին ԵՊՀ ուսանողները նամակներ են ուղարկել ԱԺ ընդդիմադիրներին՝ ներկայացնելով նրա գործունեությունը: 10 պատգամավոր դեմ է քվեարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին