Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան և իրանական կոշտ ուղղության կողմնակիցները ակնկալում են միջուկային գործարքի վերջնական խափանում. The Washington Post

04 Մայիս, 2018 23:08
Ամերիկյան և իրանական կոշտ ուղղության կողմնակիցները ակնկալում են միջուկային գործարքի վերջնական խափանում. The Washington Post

«Մենք մտնում ենք գործընթացի վերջնական փուլ, որի ավարտին նախագահ Թրամփը հավանաբար կորոշի դուրս գալ Իրանի և համաշխարհային տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից»,- գրում է The Washington Post-ի վերլուծաբան Իշահան Թարուրին:

Նման ելքի հավանականությունը ավելի է մեծանում՝ հաշվի առնելով փաստը, որ վերջերս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Մայք Պոմպեոն, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը՝ Ջոն Բոլթոնը, ովքեր ժամանակին համառորեն դեմ էին արտահայտվում այդ համաձայնագրին:

«Միջազգային դիտորդների, օտարերկրյա կառավարությունների և նույնիսկ Պետդեպի կարծիքով՝ Իրանը պահպանում է համաձայնագրի պայմանները, իսկ քննարկվող տարբերակների մեջ չկա Թեհրանի միջուկային հավակնությունները սանձելու ավելի արդյունավետ միջոց»,- նշում է հոդվածագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին