Կարևոր իրադարձություններ

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է աշխատանքները սիրիական Դումայում

04 Մայիս, 2018 22:08
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է աշխատանքները սիրիական Դումայում

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է աշխատանքներ սիրիական Դումա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, կազմակերպությունը հաստատել է, որ փորձագետներն արդեն վերցրել են բոլոր անհրաժեշտ նմուշները և տարել համապատասխան լաբորատորիա:

«Նմուշները տարվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, որտեղ դրանք կբաժանվեն և կուղարկվեն կազմակերպության համապատասխան լաբորատորիաներ: Նմուշների ուսումնասիրությունը կարող է տևել նվազագույնը 3-4 շաբաթ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կազմակերպությունն այս պահին չի կարող նմուշների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցի հրապարակման ժամկետներ հայտնել:

Արևմտյան երկրները Սիրիայի իշխանություններին մեղադրում էին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ և սպառնում էին ռազմական հարվածներ հասցնել: Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցել էր Սիրիայի իշխանություններին և հերքել այդ երկրի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու մասին մեղադրանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին