Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ամսաթիվն ու վայրը որոշվել են

04 Մայիս, 2018 21:42
Թրամփը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ամսաթիվն ու վայրը որոշվել են

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի անցկացման վայրն ու ժամանակն արդեն որոշվել են, մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, այս մասին մայիսի 4-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին: Վաշինգտոնը փորձում է հասնել ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքից հրաժարվելուն:

«Մենք հանգամանալից բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ, արդեն տեղաշարժեր կան ամերիկացի պատանդների հետ կապված հարցում: Կարծում եմ՝ շուտով մենք դրական փոփոխություններ կտեսնենք»,-լրագրողներին ասել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ում գտնվող երեք ամերիկացու ճամբարներից տեղափոխել են հյուրանոց: Կարծիք կա, որ նրանց կարող են ազատ արձակել գագաթնաժողովին ընդառաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին