Կարևոր իրադարձություններ

Երևանում 80-ամյա կինը դանակով ինքն իրեն վնասել է և շտապօգնության բժիշկներին արգելել է օգնել իրեն

04 Մայիս, 2018 20:23
Երևանում 80-ամյա կինը դանակով ինքն իրեն վնասել է և շտապօգնության բժիշկներին արգելել է օգնել իրեն

Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4 ենթակայանի շտապօգնության թիվ 42 բժիշկների հերթապահ խումբը երեկ՝ ժամը 23:00-ին, կանչով մեկնել է Մուրացան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրուհուն՝ դանակը որովայնի մեջ, ով բժիշկներին արգելել է իրեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները չեն ենթարկվել նրա սպառնալիքներին և տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները կարողացել են փրկել այդ կնոջ կյանքը: Այդ կինը 80-ամյա Ջուլիետա Ա.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է իրեն խոհանոցային դանակով:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին