Կարևոր իրադարձություններ

«ՇՊՀ ռեկտորը շարունակում է իր կամայականությունները». ՇՊՀ-ից հեռացված դասախոսը կոչ է անում պահանջել նրա հրաժարականը

04 Մայիս, 2018 19:52
«ՇՊՀ ռեկտորը շարունակում է իր կամայականությունները». ՇՊՀ-ից հեռացված դասախոսը կոչ է անում պահանջել նրա հրաժարականը

Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը կոչ է անում ՇՊՀ ուսանողներին, մտավորականներին և քաղաքացիներին վաղը` ժամը 12.00-ին, հավաքվել համալսարանի բակում և պահանջել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

Այս մասին Հովհաննես Խորիկյանը գրել է Facebook-ի իր էջում։

«2017 սեպտեմբերի 25-ից մենք փաստարկված բարձրաձայնում էինք Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի անհամար ապօրինությունները և հանցագործությունները, որոնք հաստատեցին նաև բուհ այցելած ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովը և ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը»,-գրել է նա և հավելել, որ ՀՀԿ-ական ռեկտորն իրենց աշխատանքից ազատելուց հետո շարունակում է իր կամայականությունները` համալսարանը կանգնեցնելով ֆինանսական ճգնաժամի առջև:

 
 

Լրահոս

Դիտել ավելին