Կարևոր իրադարձություններ

Իտալիայում կատուն իր տիրուհուց ժառանգություն Է ստացել 1,5 մլն եվրո

04 Մայիս, 2018 19:22
Իտալիայում կատուն իր տիրուհուց ժառանգություն Է ստացել 1,5 մլն եվրո

Պիլու անունով սեւ-սպիտակ կատուն իր տիրուհուց ժառանգություն Է ստացել 1,5 մլն եվրո:

Այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթի Վերոնայի հավելվածը: Կենդանու տիրուհուն կոչում Էին Չեչիլյա Աննա. նա ամբողջ կյանքում աշխատել Է Իտալիայի նախարարների խորհրդի վարչակազմում:

Աննան մահացել Է 88 տարեկան հասակում: Կինը ժառանգներ չուներ եւ մահվանից ոչ շատ առաջ նա կտակ Է կազմել հօգուտ կատվի: «Ես սթափ դատողությամբ եւ կատարյալ առողջ վիճակում հայտարարում եմ, որ ցանկանում եմ իմ կարողությունը թողնել Պիլու անունով կատվին»,-գրել Է նա: Կարողության տնօրինողը դարձել Է Անվանդատուների հիմնադրամի ներկայացուցիչը, որի օգնությանը դիմել Էր կտակարարը:

Նրա պարտականությունների մեջ մտնում Է միջոցների օգտագործման հսկողությունը եւ կենդանու կյանքի պատշաճ մակարդակն ապահովելը: Պիլուի մահվանից հետո մնացած փողերը, Չեչիլյա Աննայի վերջին կամքի համաձայն, կանցնեն կենդանիների պահպանության կազմակերպություններից մեկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին