Կարևոր իրադարձություններ

Էրդողանն աղբակույտ է անվանել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը

04 Մայիս, 2018 18:28
Էրդողանն աղբակույտ է անվանել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությանը

Թուրքիայի նախագահ  Էրդողանն աղբակույտ է անվանել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանն ու դրա գաղափարախոսությունը։
gazeteduvar.com.tr կայքի հաղորդմամբ, Էրդողանը հիշեցրել է, որ ժամանակին իշխանություն հանդիսացած Ժողովրդահանրապետականները «խաղացել են մարդկանց հացի ու հավատքի հետ»։

«Նրանց գաղափարախոսությունը կեղտոտություն է, նրանց գաղափարախոսությունը աղբակույտ է»,- հայտարարել է Էրդողանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին