Կարևոր իրադարձություններ

Աֆրինում թուրք ենթասպա է սպանվել

04 Մայիս, 2018 18:01
Աֆրինում թուրք ենթասպա է սպանվել

Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական կողմը հերթական կորուստն է ունեցել, հայտնում է ermenihaber.am  կայքը:

Այն պահից, ինչ թուրք զինվորները վերահսկողություն են սահմանել Աֆրինում, տեղանքում նրանց կողմից  իրականացվում են ականազերծման աշխատանքներ։

Մայիսի 3-ին իրականացված ականազերծման աշխատանքների ժամանակ  ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 1 թուրք ենթասպա է սպանվել։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։  Մարտի 20-ի դրությամբ թուրքական կողմը Աֆրինը վեցրել է իր վերահսկողության տակ։

 

Լրահոս

Դիտել ավելին