Կարևոր իրադարձություններ

Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան ուժեղացնում են եռակողմ համագործակցությունը

04 Մայիս, 2018 16:53
Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան ուժեղացնում են եռակողմ համագործակցությունը

Մայիսի 4-ին  Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների եռակողմ ժողովը։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջին տեղակալ Ումիթ Յարդըմը, Ուկրաինայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ  Վասիլ Բոդնարը և Հալեֆ Հալեֆովը  անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, ինչպես նաև էներգետիկ, բեռնափոխադրման, կրթական, առևտրատնտեսական, տուրիզմի  ոլորտներին վերաբերող եռակողմ համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը կարևորել են հետայսու պարբերաբար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին