Կարևոր իրադարձություններ

Վրաստանը և Ադրբեջանը սահմանային առևտրային անցակետ կկառուցեն

04 Մայիս, 2018 16:08
Վրաստանը և Ադրբեջանը  սահմանային առևտրային անցակետ կկառուցեն

Վրաստանի ֆիննախարար Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծել առաջին համատեղ սահմանային անցակետը: Այդ մասին նա ասել է Մանիլայում մայիսի 3-6-ն անցկացվող Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 51-րդ ամենամյա հանդիպմանն իր ունեցած ելույթի ընթացքում, գրում է newsgeorgia.ge-ն:

«Վրաստանն ամբողջությամբ աջակցում է Զարգացման ասիական բանկի կոնցեպտինը, որը վերաբերում է առանց խոչընդոտների առևտրին: Հենց այդ տեսանկյունից Ադրբեջանի հետ մենք դիտարկում ենք առաջին համատեղ սահմանային անցակետի կառուցման հնարավորությունը»,- հայտարարել է Բախտաձեն:
Պաշտոնյան նշել է, որ նախաձեռնության շրջանակներում Վրաստանի իշխանությունների ջանքերը ծառայում են ամբողջ տարածաշրջանի՝  համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:
«Այսօր Վրաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ազատ առևտրի ռեժիմ ունի ինչպես Եվրամիության, այնպես էլ Չինաստանի հետ»,- ընդգծել է նախարարը:


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին