Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ՍԻՄ-ը լինելու է ընդդիմություն. հայտարարություն

04 Մայիս, 2018 15:25
Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում ՍԻՄ-ը լինելու է ընդդիմություն. հայտարարություն

Այսօր տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում:

ՍԻՄ-ը հավանություն տվեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում, ինչպես նաեւ իր դիրքորոշմանը, որը արտահայտել է «Իրավունք» թերթի հոդվածով:

ՍԻՄ նախագահությունը դատապարտեց  Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ  եւ հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնալոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների  սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանքիների անդամների հասցեների հրապարակումը եւ այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում  վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաեւ այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»:

Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  դիրքրորժշման առթիվ, որը սահմանադրական կարգը եւ մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էությոն միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղությամբ:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին