Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Նոր կառավարությունը չի լինելու միանձնյա ձևավորման կառավարություն. Արայիկ Հարությունյան

04 Մայիս, 2018 14:36
Նոր կառավարությունը չի լինելու միանձնյա ձևավորման կառավարություն. Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ընտրությունը կայանալու է, և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ։

Նա նշեց, որ տարբեր սցենարների պատրաստ են։ Անդրադառնալով անելիքներին` նա ասաց, որ Փաշինյանի գլխավորած ժամանակավոր կառավարությունը դառնալու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման երաշխավորը:

«Այս խնդիրն է, որ տարիներ շարունակ թույլ չի տվել ձևավորել մի իշխանություն, որ կներկայացներ հասարակությունը։ Իհարկե, ծրագրային մնացած դրույթները հիմա մշակվում են, դրանք կարտացոլվեն ԱԺ-ում Փաշինյանի ելույթում»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին՝  նոր կառավարությունում կադրերի հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյո՞ք ունեք Սփյուռքից առաջարկներ, ովքե՞ր են պատրաստվում գալ և նոր կառավարությունում աշխատել, նա պատասխանեց. «Կազմի հարց չի քննարկվել` կապված Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակի հետ։ Առաջիկա մեկ-երկու օրերին այդ քննարկումը կլինի։ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի կադրային բավարար ռեսուրսներ, բայց նոր կառավարությունը չի լինելու միանձնյա ձևավորման կառավարություն։ Ազգային համաձայնության կառավարություն է լինելու և դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում։ Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային դրույթներ և առաջարկներով հանդես գալ։ Թե ինչպիսին կլինի կազմը, կիմանանք ամսի 8-ից հետո։ Այս պահին քննարկում չի եղել, և լուծումներ էլ չունենք»։
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին