Կարևոր իրադարձություններ

26-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

04 Մայիս, 2018 13:27
26-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

Մայիսի 4-ին, կեսգիշերից մի քիչ անց, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց, որ «Չարբախի փոս» կոչվող տարածքում արնաշաղախ մարդ է ընկած, հնարավոր է, որ դանակահարված է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, չնայած վերջին օրերին ոստիկանությունն աշխատում է գերլարված ռեժիմով, համապատասխան ծառայությունները շարունակում են ողջ ծավալով իրականացնել հանցավորության հակազդման իրենց գործառույթը:

Ահազանգին անմիջապես արձագանքած օպերատիվ խումբը Կարմիր բլուր 2-րդ փողոցի թիվ 98 տան դիմաց հայտնաբերեց 20-25 տարեկան, անձը չպարզված տղամարդու դիակ` գլխի, կրծքավանդակի եւ որովայնի շրջանի կտրած ծակած վնասվածքի հետքերով:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հստակ համագործակցության, անհետաձգելի գործողությունների իրականացման եւ իրավապահների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ճշտվեց կատարվածի շրջանակը եւ «տաք հետքերով» հայտնաբերվեց կասկածյալը` 1995 թվականին ծնված Ռազմիկ Ն.-ն, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Համալիր միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Իրականացվում են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին