Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները բոյկոտել են ՍԴ դատավոր Էմիլ Բաբայանի ընտրությունը

04 Մայիս, 2018 11:48
«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները բոյկոտել են ՍԴ դատավոր Էմիլ Բաբայանի ընտրությունը

ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները բոյկոտել են Սահմանադրական դատարանի դատավոր Էմիլ Բաբայանի ընտրությունը։ Քվեարկությանը մասնակցում են միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները, և հնարավոր է, որ քվեները  բավարար չլինեն ՍԴ դատավոր ընտրելու համար:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ երկու խմբակցությունների որոշումը կարող է բերել նրան, որ այսօր Էմիլ Բաբայանը չընտրվի: «Մենք բոյկոտել ենք՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից, նաև հաշվի առնելով մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձրացված հարցի մտահոգությունը: Այսինքն՝ Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետ, որևէ խնդիր չունենք, գիտենք որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան և կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել, եթե այս փուլում չընտրվի»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին