Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    562
    570

  • RUB

    7,74
    7,99

Կարևոր իրադարձություններ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

04 Մայիս, 2018 11:26
ՀՀ զորամասերից մեկում  հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի

Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին