Կարևոր իրադարձություններ

«Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ». Սամվել Ալեքսանյան

04 Մայիս, 2018 11:05
«Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ». Սամվել Ալեքսանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, պատասխանելով հարցին, թե մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն ինչպես է քվեարկելու, ասաց. «Ժողովրդի թեկնածուի կողմից եմ»:
Հարցին, թե ով է ժողովրդի թեկնածուն, Ալեքսանյանն ասաց. «Կերևա էդ օրը, էլի»։
Դիտարկմանը՝ արդյոք վստահ չէ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն,  Սամվել Ալեքսանյանը. «Ժողովրդի թեկնածուն ով էլ լինի, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»,- շարունակեց նա:
Պատգամավորը նաև ողջունեց Նիկոլ Փաշինյանի պայքարը մենաշնորհների դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող «սաղ» վերացնի»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ պատգամավորը նաև պնդեց, որ սուտ են լուրերը, թե  ցույցերին միացած աշխատողները հեռացվել են աշխատանքից:

«Ո՛չ թույլ եմ տվել, ո՛չ էլ արգելել եմ։ Նման բան չկա»,- եզրափակեց Սամվել Ալեքսանյանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին