Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,71
    7,96

Կարևոր իրադարձություններ

Հրաժարականից 10 օր անց․ «Հրապարակ»

04 Մայիս, 2018 09:03
Հրաժարականից 10 օր անց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը խառնեց շատերի խաղաքարտերը, այսօր աշխատանքի փնտրտուքի մեջ են ոչ միայն նախարարները, տեղակալները, այլեւ վարչության պետերը, հայեցողական պաշտոններ զբաղեցնողները:

Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանը նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին կտանի կառավարություն, մի քանիսին կտեղավորեն նախագահականում, իսկ Կարեն Կարապետյանն իր թիմակիցներին պետք է տեղավորեր առաջին փոխվարչապետի գրասենյակում:

Սակայն այժմ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 10 օր անց, նրա մի շարք թիմակիցներ աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, եւ հայտնի չէ, թե ինչով են զբաղվում Բաղրամյան 26-ում։

Ըստ ամենայնի՝ որոշել են մնալ եւ տեսնել, թե ինչ է լինում, նաեւ՝ աշխատավարձ ստանալ, քանի դեռ իրենց ձեռք չեն տվել։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Նաիրի Պետրոսյանը: Նաիրին արդեն իսկ նշանակվել է պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Իսկ մի շարք անձինք կառավարության աշխատակազմից տեղափոխվել են նախագահական։

Այսպես․ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Նարե Դանիելյանը նշանակվել է նախագահականի աշխատակազմի անձնակազմի կառավարման եւ պետական պարգեւների վարչության պետ, կառավարության իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը կգլխավորի նույն վարչությունը նախագահի աշխատակազմում, Կարինե Ավետիսյանն աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է նախագահական՝ նույն պաշտոնին:

Անահիտ Մնացականյանն էլ ազատվել է կառավարության աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ։ Նա եւս տեղափոխվում է նախագահական, սակայն առայժմ նշանակման հրաման չկա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին