Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին. Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»

04 Մայիս, 2018 08:23
Փաշինյանը վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին. Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին, նշել է, թե դրանք սպասելի էին. «Ճիշտ կշռադատող մարդիկ միշտ ասում են, որ նորօրյա պատմության ընթացքում մեր պետության կայացման բնականոն հունը մի քանի անգամ խաթարվել է. ընտրությունների միջոցով, ճիշտ գնահատականներ չտալու միջոցով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ, եւ ամենավերջին այդպիսի ոչ դրական քայլը 2017թ. ԱԺ ընտրություններն էին: Դա կարծես թե վերջակետ դրեց բոլոր այն բացասական երեւույթներին, որ կային: Իհարկե, փորձեր արվել են գնալ ժողովրդավարության, բայց այս խորհրդարանական ընտրությունները, ի վերջո, ցույց տվեցին, որ տարիների այդ բնականոն հունի խաթարման գագաթնակետին հասցրինք»»: 

Հարցին, թե Փաշինյանին տեսնո՞ւմ եք որպես վարչապետ, Օհանյանը դրական պատասխան է տվել. «Փաշինյանը պետք է լինի ՀՀ վարչապետ: Դրանում որեւէ կասկած չի կարող լինել, որովհետեւ ինքը վաստակել է այդ իրավունքը` իր թիմի հետ միասին»: Ինչ վերաբերում է իր՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուն, Օհանյանն ասել է. «Յուրաքանչյուր որոշում բխում է ստեղծված իրավիճակից»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին