Կարևոր իրադարձություններ

Ռուսական էմիսարների շարժը կարծես դադարել է. «Հրապարակ»

04 Մայիս, 2018 08:33
Ռուսական էմիսարների շարժը կարծես դադարել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ Հայաստան ժամանած ռուսական էմիսարները, որոնք եկել էին անձամբ դիտելու հեղափոխության ընթացքը և պահելու վերահսկողության ներքո, նախօրեին վերադարձել են Մոսկվա։

Զատուլինը չի մեկնել, ոտքը մի քիչ կախ է գցել, հանդիպումներ է ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում և՝ ուժային կառույցների, բանակի ղեկավարության հետ, հասկացել, որ «ֆորպոստում» ով էլ գա իշխանության, «անկանոն շարժումներ» չի անի Ռուսաստանի նկատմամբ։ Ապա «հանգիստ խղճով» մեկնել է Մոսկվա։

Օրերս Մոսկվա է մեկնել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես ողջ ընթացքում ակտիվ մասնակցում էր գործընթացին: Ըստ չար լեզուների` նա փորձել է իր սանիկ և սանահեր Արգամին ու Հովիկ Աբրահամյանին համոզել, որ Արգամն ու Կարինե Պողոսյանը դեմ քվեարկեն Նիկոլի թեկնածությանը, Հովիկ Արգամիչն ասել է` Գագոն կնեղանա: Իսկ երբ Սերժին կողմ էին քվեարկում, Գագոն չէ՞ր նեղանում, ըստ պատմողների, հարցրել է ֆորբսահայ մեծահարուստը: Բայց պատգամավորները դիրքերը չեն զիջել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին