Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ազատագրվում է իր հետխորհրդային հիվանդությունից. Washington Post

03 Մայիս, 2018 22:23
Հայաստանը ազատագրվում է իր հետխորհրդային հիվանդությունից. Washington Post

Հայաստանը, երևում է, վերջապես ազատագրվում է իր հետխորհրդային հիվանդությունից և բարեկամաբար ողջունում է ժողովրդավարական փոփոխությունները շնորհիվ ժողովրդական շարժմանը, որը հնարամտորեն փոխզիջումային քաղաքականություն է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հանդեպ:

Եթե շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվի նոր կառավարություն ստեղծել, դա մեծ հաշվով կլինի այն փաստի արդյունքը, որ ոստիկանությունը և բանակը հրաժարվեցին կրակել ցուցարարների հսկայական բազմության ուղղությամբ: Սեփական քաղաքացիների վրա կրակելուց հրաժարվելը հաճախ սոցիալական փոփոխությունների հիմք է դառնում:

Վերջին 25 տարում Հայաստանի հիմնական քաղաքական երկընտրանքը նրանում է, թե ինչպես հաշտեցնի իր արևմտամետ քաղաքական համակրանքը Ռուսաստանից իր ռազմական կախվածության հետ:

Փաշինյանի համախոհ գործընկերները մի քանի գործոն են թվարկում, որոնց օգնությամբ ընդդիմադիր առաջնորդը կարողացավ ճեղքել «հետխորհրդային ճահիճը»: Նախ նրա ղեկավարած շարժումը դեմ էր բռնությանը և ընդգրկում էր բնակչության լայն շերտերը՝ երիտասարդներից մինչև տարեցներ: Երկրորդ՝ Փաշինյանը հրաժարվեց Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որևէ մեկին աջակցելուց: Նա գնաց նեղ ճանապարհով, որը շարժման առաջնորդներից մեկը բնութագրեց որպես «Հայաստանամետ»:

Փաշինյանը հանգստացրեց Մոսկվային՝ հայտարարելով, որ վարչապետ դառնալու դեպքում մտադիր չէ դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական և առևտրային պայմանագրերից, միևնույն ժամանակ ժողովրդավարամետ շարժումը առաջացրեց Եվրոպայի և ԱՄՆ-ի համակրանքը՝ հերոսաբար պայքարող փոքրիկ ազգի համար բարեկամական լայն հարաբերությունների հեռանկար ստեղծելով:

Փաշինյանի ղեկավարած շարժումը փոփոխություններ է խոստանում, սակայն, ինչպես հաճախ է պատահում ժողովրդական ապստամբության դեպքում, այդ փոփոխությունների մանրամասները դեռ անորոշ են:

 

Լրահոս

Դիտել ավելին