Կարևոր իրադարձություններ

Իրանը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը ևս կլքի այն

03 Մայիս, 2018 22:08
Իրանը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում Իրանը ևս կլքի այն

Իրանը նախազգուշացրել է, որ կլքի միջուկային ծրագրի շուրջ կնքված միջազգային գործարքը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերի համաձայնագրից:

Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Եթե Միացյալ նահանգները դուսր գա միջուկային համաձայնագրից, մենք նույնպես չենք մնա դրա կազմում», - ասել է Վելայաթին:

Թրամփն իր նախկին ելույթներում սպառնացել էր, որ դուրս կգա համաձայնագրից՝ այն «խելահեղ անվանելով: Այս հարցով իր վերջնական որոշումը ԱՄՆ ղեկավարը կհայտարարի մայիսի 12-ին:

Իրանը բազմիցս հերքել է միջուկային զենք ստեղծելու մեղադրանքները, որ հնչել են իր հասցեին՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակների համար է իրագործվում

 

 

Լրահոս

Դիտել ավելին