Կարևոր իրադարձություններ

Աշխարհի մոտավորապես 1 միլիարդ բնակիչներ էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունեն. ՀԲ

03 Մայիս, 2018 19:12
Աշխարհի մոտավորապես 1 միլիարդ բնակիչներ էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունեն. ՀԲ

Երկրագնդի մոտավորապես մեկ միլիարդ բնակիչներ կամ բնակչության 13 տոկոսը մինչ այժմ էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունեն: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Համաշխարհային բանկի՝ մայիսի 2-ին տարածված զեկույցում:

«Մեկ միլիարդ մարդ կամ ամբողջ աշխարհի բնակչության 13 տոկոսը մինչ այժմ ապրում է առանց էլեկտրականության: Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրները, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ասիայի երկրները դեռեւս մինում են այն տարածաշրջանները, որոնք էլեկտրականության դեֆիցիտի առավել բարձր մակարդակ ունեն: Մոլորակի այն բնակչության 87 տոկոսը, որը էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն չունի, ապրում է գյուղական շրջաաններում»,- ասված է փաստաթղթում:

ՀԲ-ն նշում է, որ 2010 թվականից էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն ստացող մարդկանց թվի աճի տեմպերը նկատելիորեն մեծացել են: «Եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա 2030 թվակաին, ըստ մեր գնահատումների, առանց էեկտրականության կապրի 674 միլիոն մարդ»,- նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին